Ինչպե՞ս է աշխատում
elect.am–ը
elect.am–ն անկախ, ոչ–առևտրային, քաղաքացիական նախաձեռնություն է՝ նվիրված ՀՀ ԱԺ 2026թ․ ընտրություններին։ Բոլոր տվյալները վերցված են բաց աղբյուրներից, հաշվարկն իրականացվում է ՀՀ օրենսդրության հիման վրա։
Ովքե՞ր ենք մենք
elect.am–ը հեղինակային, ոչ–առևտրային նախագիծ է՝ ստեղծված Միքայել Ղուկասյանի կողմից։
ՉԻ հանդիսանում ԿԸՀ-ի, այլ պետական մարմնի կամ որևէ կուսակցության կայք, չի ֆինանսավորվում կան որևէ կերպ հովանավորվում դրանցից որևէ մեկի կողմից։ Կայքի նպատակն է հանրությանը մատչելի դարձնել ընտրական մաթեմատիկան՝ ինչպես են ձայները դառնում մանդատներ, 4%, 8% և 10% շեմերը, ինչ է «կայուն մեծամասնությունը», ինչպես է աշխատում ընդդիմության պաշտպանության մեխանիզմը և այլն։
Հաշվարկներն իրականացվում են մեր կողմից մշակված arm-election գրադարանով (շուտով հասանելի կլինի GitHub-ում), որը ուղղակիորեն կիրառում է ՀՀ Ընտրական օրենսգրքի կանոնները։ Հարցումները բերված են ընկերությունների հրապարակած տվյալներից, որոնցից յուրաքանչյուրի մեթոդաբանությունն ու ընտրանքի չափը ներկայացված է «Հարցումներ» էջում։
Հաճախ տրվող հարցեր
Աղբյուրներ և սահմանափակումներ
Հարցումներ
Ներկայացված են ՄՀԻ / IRI (CISR), EVN Report / ArmES և MPG / Gallup International ընկերությունների կողմից հրապարակված հարցումների տվյալները։ Հարցումների անրամասները՝ ընտրանք, ժամկետներ, անցկացման եղանակ և այլն, հրապարակված են «Հարցումներ» էջում։
Ընտրական օրենսգիրք
Տեղերի բաշխման բանաձևերը՝ 4% / 8% / 10% շեմեր, Hare քվոտա, ազգային փոքրամասնությունների տեղեր, կայուն մեծամասնության ցուցիչ, ընդդիմության պաշտպանություն, երկրորդ փուլ՝ հիմնված են ՀՀ Ընտրական օրենսգրքի (Հոդ. 95–98) գործող խմբագրման վրա։
Սահմանափակումներ
Կայքը կանխատեսում չէ։ Հարցումները ունեն ընտրանքի սխալ (±2–3 տոկ. կետ), չորոշված ընտրողների բաժինը կարող է զգալի լինել, և քարոզարշավի ընթացքում տատանումները՝ նույնպես։ Սիմուլյատորը ուսումնական գործիք է, ոչ թե պաշտոնական արդյունք։
Կապ մեզ հետ
Սխալներ գտնելու կամ առաջարկների համար կարող եք գրել մեզ։
